Հուլիսի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ: Շեշտադրվել է 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթները պահելու անհրաժեշտությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ