Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական և հրեա-ամերիկյան հարաբերությունների տարբերությունը

Հուլիս 20,2022 20:30

Հին ազգերից քչերն են հասել մեր օրեր ու առավել քչերն են ապրում իրենց բնօրրանում, ավելին սեփական երկրում։ Պատմությունն ապացուցել է, որ ազգերը, իրենց հույսն այլ պետությունների հետ կապելով, դատապարտվել են մահվան։

Այսօր երկու ազգ կա, որոնք ունեն հնարավորություն ցանցային պետություն կառուցելու՝ հայերը և հրեաները։ Մենք՝ հայերս հակված ենք ժամանակ առ ժամանակ մեզ հրեաների հետ համեմատելու։ Մարդիկ են գտնվում, որոնք հայության բոլոր դժվարություններն ու ձախողումները կապում են հրեաների հետ՝ մոռանալով սեփական սխալները եւ բացթողումները։

Այսօր մեր տարածաշրջանը կրկին աշխարհի խոշոր խաղացողների խաղերի բեմադրության ականատես է դառնում։ Ջո Բայդենը որպես ԱՄՆ նախագահ իր առաջին այցը կատարեց Իսրայել և Սաուդյան Արաբիա։ Այցն հաջողություններ  չարձանագրեց՝ Միացյալ Նահանգներն իր հիմնական նպատակներին չհասավ։ Այն, ինչ 2011 թվականին Բարաք Օբաման էր ցանկանում անել, դեռևս շատ ավելի հեռու է իրականությունից, քան Բայդենն ու իր թիմակիցներն էին պատկերացնում։

Իսրայելը չհամաձայնեց ԱՄՆ-ի պայմաներին, Սաուդյան Արաբիան իր սառը դիմադրությամբ ցույց տվեց, որ արաբական աշխարհի հսկան նեղացած է ԱՄՆ-ից և անգամ լինելով վերջինիս ռազմավարական դաշնակիցը՝ տեղի չի տա նրա ցանկություններին։ Իրանաֆոբիան կարծես թե արդեն այնքան էլ դերակատար չէ արաբական երկրներին մի անվտանգության անձրևանոցի տակ հավաքելու հարցում։ Բայդենի այցից անմիջապես հետո Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հստակորեն հայտարարեց, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ բոլոր միջոցառումները ձեռնարկելու։ Միջուկային զենք ունեցող Իրանին հարվածելն էք Իսրայելի բարոյական իրավունք հռչակեց իրենց ԳՇ-ն։

Վլադիմիր Պուտինի այցն Իրան, զուգորդվեց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպով, որի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդը խորհուրդ տվեց Էրդողանին, որպեսզի բավարարվի Արցախում և Սիրիայում ձեռք բերածով ու չփորձի ավելին պահանջել։

Ինչ արե՞ց Հայաստանի վարչապետը՝ լռեց, իսկ քաղաքական վերլուծաբաները սկսեցին գովաբանել Իրանի առաջնորդին․․․

Ի՞նչ է ստացվում։ Հրեաներն հույսն իրենց վրա են դնում և երբ հարձակվում են որևիցե արաբական երկրի վրա (1948 թվականի Իսրայելի անկախության պատերազմը, 1956 թվականի Տիրանի նեղուցի պատերազմը, 1967 թվականի 6 օրյա պատերազմը, 1973 թվականի․․․), իրենք են լուծում իրենց խնդիրները առանց դրանք  Իսրայելի անվտանգության երաշխավոր հանդիսացող ԱՄՆ-ի վզին փաթաթելու։

Մինչդեռ հայությունն  իր երազանքները, ոչ թե ծրագրերը, բերում և փաթաթում է բոլոր մեծերի վզին ու ասում՝ տեր եղեք։ Իսկ Նիկոլը Արցախը և Հայաստանը «գցում է Ռուսաստանի գրպանը» և ասում՝ դե մեզ պահեք, նրանք էլ ով ինչով, որտեղ, երբ ցանկանում է՝ օգտագործում և դեն է շպրտում։

Հարց է առաջանում՝ ե՞րբ պետք է հայ քաղաքական միտքը սթափվի, եթե այն գոյություն ունի, և հասկանա՝ քանի դեռ ինքդ քո անվտանգությունը չես պաշտպանում, օտարը քեզ համար ոչինչ չի անի, անգամ չի հարգի։

Եթե որպես ազգ մենք այս տարրական իրականությունը չհասկանանք ու չգործենք, ապա մենք էլ պատմության այս փոթորկոտ շրջանում կարող ենք չխուսափել կորչել-գնալուց։ Այս հասկացողության առաջին նշույլը կարող է լինել այն, որ զինվորակաների շարքերում ի հայտ գա հայկական Տարաս Բուլբան, և հայ գեներալը տեսնի դատաստանը իր քրոջ որդու, որը դավաճանել ու շարունակում է դավաճանել Հայաստանին և հայությանը։

 

Վազգեն Պետրոսյան

Թուրքագետ, քաղաքական մեկնաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Հինգ ամիս առաջ Վազգեն Պետրոսյանը տվեց այս հարցազրույցը, որը դեռ շատ արդիական է « Թուրքերը Հայաստանը ներսից գրավեցին տրոյական ձիերի միջոցով » 👉 https://m.youtube.com/watch?v=AEnqGqGaOj4 Դիտելո
    և տարածել ։ Այսօր Հայաստանին՝ մեր խեղճ հայրենիքին, իրեն փրկելու համար առավել քան երբևէ պետք են հայրենասերներ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031