Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 մլն դրամ գրավը վճարելուց հետո․ դատարանի որոշում

Հուլիս 20,2022 19:00

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ դատարանը որոշում կայացրեց բավարարել Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը՝ Նարեկ Մանթաշյանի կալանքը փոփոխել, խափանման միջոց ընտրել գրավը։

Կարեն Ֆարխոյանն ասաց՝ Նարեկ Մանթաշյանը ազատ կարձակվի 20 մլն դրամ գրավի՝ մուծված լինելու անդորրագիրը ներկայացնելուց հետո։

Այս որոշումը դատական նիստերի դահլիճում գտնվող՝ Նարեկ Մանթաշյանի ընկերների, հարազատների կողմից ընդունվեց ծափերով և ուրախ բացականչություններով։ Նրանք գոչում էին՝ ապրես, դատավոր ջան։

Նարեկ Մանթաշյանի մայրը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Անկեղծ չէի հավատում, որովհետև յոթ ամիս է նույն սպասումով գալիս եմ, գնում։ Այսօր, փառք Աստծո, փաստորեն արդարադատություն կա»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 15․30-ին։

Ըստ մեղադրական եզրակացության` Մանթաշյանը առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը:

Բացի այդ, մեղադրականում նշվում է, որ նա 2020-ի նոյեմբերի 9-ին բողոքի ցույցերի ժամանակ դրոշ է գողացել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031