Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանում ու Արցախում հավաքած հետախուզական տվյալները կփոխանցի Բաքվին

Հուլիս 20,2022 18:50

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուսաստանի ու Ադրբեջանի հետախուզությունները, համաձայն այսօր ստորագրված համաձայնագրի, կհամագործակցեն՝ պաշտպանելու երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Այսինքն Ռուսաստանի հետախուզական մարմինները Ադրբեջանին տրամադրելու են իրենց մոտ առկա այն տեղեկությունները, որոնք կօգնեն Ադրբեջանին «պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը»։ Իսկ Ադրբեջանի ընկալմամբ իր տարածքային ամբողջականությանը միակ խանգարողը Ղարաբաղն է։

Եթե դրան գումարենք Հայաստանում ու Ղարաբաղում Ռուսաստանի ունեցած հետախուզական ցանցերն ու տեղեկություններ հավաքագրելու հնարավորությունները` պատկերն ավելի պարզ կդառնա։

Այլ կերպ ասած, Ռուսաստանը այսօր ստորագրել է համաձայնագիր, որով Հայաստանում ու Արցախում հավաքած հետախուզական տվյալները փոխանցելու է Բաքվին, որ Ադրբեջանը «վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»։

Այս ֆոնին խիստ կարևոր է, որ Հայկական հետախուզական մարմինները ի վերջո ձերբազատվեն ռուսական ցանցերից և որ մեր հատուկ ծառայությունների տիրապետած տեղեկատվությունը ամբողջությամբ չփոխանցվի Ադրբեջանին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031