Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրն Ալիևը որակել է «մեծ վերադարձ». Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «խելացի գյուղեր» ծրագրի իրականացման մասին

Հուլիս 20,2022 18:16

Ermenihaber. Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող արցախյան տարածքներում կազմակերպվում է միգրացիոն առաջին գործընթացը:

Ծրագիրը, որն Ալիևը որակել է, որպես «մեծ վերադարձ», նախատեսում է «վերադարձնել հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողերը տարիներ առաջ»:

Առաջին վերաբնակեցումն իրականացվել է Կովսական (Զանգելան) շրջանի Աղալի գյուղում, որն, ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների, գտնվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երթուղու վրա։

«Մեծ վերադարձ» հորջորջված ծրագրի շրջանակներում գյուղում բնակություն է հաստատել ընդամենը 58 հոգուց բաղկացած 10 ընտանիք: Նախատեսվում է, որ ևս 31 ընտանիք կտեղափոխվի Աղալի:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Աղալիում 200 առանձնատուն է կառուցվել՝ օգտագործելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, էկոլոգիական ջեռուցման և խելացի լուսավորության համակարգեր։ Գյուղում կա 360 հոգու համար նախատեսված դպրոց, 60 հոգու համար նախատեսված մանկապարտեզ, առողջարան, շուկաներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031