Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Ռեպրեսիվ համակարգն անում է ամեն ինչ, որպեսզի իր ճանապարհը մաքրի մարդկանցից, որոնք ի վիճակի են ինչ-որ բանով իրենց խանգարել»

Հուլիս 20,2022 18:40

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին «Հայելի» ակումբում ասաց. «Տեղի ունեցավ այն, ինչ սպասվում, ակնկալվում էր: Ռեպրեսիվ համակարգը սպանեց իր ընդդիմադրին: Ու հարցն այն չէ, թե ինչքանով էր Արմենը ճիշտ, ինչքանով էր նա ընդունելի, ընկալելի իր համախոհների եւ հակառակորդների համար: Վատառողջ մարդ, գոյություն չունեցող հոդվածի հիման վրա բացարձակապես նվաստացուցիչ հանգամանքներում տեղափոխվում է բանտ, իր կյանքի վերջին 57 օրն անցկացնում է բանտում:

Ու իմ հասկանալով՝ նա տեղեկացրել է, որ վատ ինքնազգացողություն ունի՝ գլխացավ, ճնշում: Եթե Արմենի նկատմամբ լինեին ուշադիր, ամենայն հավանականությամբ նա կստանար համարժեք բուժում եւ տեղի չէր ունենա այն, ինչ եղավ: Թեեւ մյուս կողմից ունենք Նարեկ Մանթաշյանի օրինակը, որի շաքարը մի քանի անգամ գերազանցում է նորման, բայց մարդուն չեն թողնում հիվանդանոցում մնա այնքան, որպեսզի ապաքինվի: Այսինքն, համակարգն անում է ամեն ինչ, որպեսզի իր ճանապարհն ազատի, մաքրի մարդկանցից, որոնք ի վիճակի են ինչ-որ բանով իրենց խոչընդոտել, խանգարել եւ առհասարակ այն մարդկանց, որոնք ինչ-որ վտանգ են ներկայացնում համակարգի համար»:

Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի գործով վկաների առկայության մասին հարցին՝ տիկին Ադիբեկյանն ասաց. «Պետք է տեսնել, թե ով է հաղորդում ներկայացրել: Օրինակ, իմ քրեական գործով դիմում ներկայացնողը ԱԱԾ փոխտնօրեն գեներալ է, որի ազգանունը չեմ հիշում: Այսինքն, գեներալ մարդ, ԱԱԾ փոխտնօրեն պաշտոնյա, երբ ամբողջ երկիրը հեղեղված է թշնամական լրտեսական ցանցով, երբ ամբողջ երկրով մեկ էժան տներ են գնվում ապագա բնակիչների համար, որոնք սրանց եղբայր թուրքերն են, այդ ամենը հեչ, բայց, ասենք, Արմինե Ադիբեկյանի ֆեյսբուքյան գրառման սքրինինգն է այդ մարդը կարդում: Ստացվում է, որ ԱԱԾ փոխտնօրենն իր բոլոր գործերն արդեն արել է, մնացել է մեր ֆեյսբուքյան էջերը կարդալը: Այսինքն, իմ գործով նա էր հանդիսանում որպես դիմող անձ, որ տեղի է ունեցել քրեական հանցագործություն: Հիմա պետք է հասկանալ, թե Արմեն Գրիգորյանի պարագայում ով է այդ մարդը եւ անել համապատասխան եզրակացություններ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031