Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեասյանը բարձրաձայնել է ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում առանձնակի կարևորություն ներկայացնող խնդիրների մասին՝ շեշտադրելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները 

Հուլիս 20,2022 18:08

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը, որով ազդարարվել է նոր՝ 2023-2025թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողության ծրագրի նախագծման աշխատանքների մեկնարկը:

Համակարգող խորհրդի, որի կազմում են, ինչպես ներկայացուցիչներ պետական մարմիններից, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, առաքելությունն է իրականացնել մոնիթորինգ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրի նկատմամբ:

Համակարգող խորհրդի նախագահ, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր ներկաներին, միջազգային գործընկերներին՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զգալի ներդրում ունենալու և Արդարադատության նախարարության հետ կառուցողական համագործակցություն ծավալելու համար:

Ելույթի խոսքում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ թեև Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող առաջին գործողությունների ծրագիրը հաստատվել է դեռևս 2014 թվականին, սակայն ակնհայտ է գործող Կառավարության մոտեցումների փոփոխությունը և կարևորության ընդգծումն այս ռազմավարական փաստաթղթի նկատմամբ:

Նախարար Անդրեասյանը բարձրաձայնել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առանձնակի կարևորություն ներկայացնող խնդիրների մասին և հատկապես շեշտադրել՝ Արդարադատության նախարարության կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, այդ թվում՝ Հայաստանում արբիտրաժային նոր կենտրոնի և քրեակատարողական նոր հիմնարկի հիմնադրման անհրաժեշտության ու կարևորության մասին։ Այս լույսի ներքո, նախարարն ընդգծել է ուժի մեջ մտած քրեական, քրեադատավարական և քրեակատարողական նոր օրենսգրքերը։

Նշվածի համատեքստում, նախարարը կարևորել է արդար դատաքննության իրականացման, ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի և խոսքի ազատության իրավունքի լիարժեք կարգավորման հարցերը։

Բացման խոսքով հանդես են եկել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Նաթիա Նացվլիշվիլին՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը և շնորհակալություն հայտնելով միջոցառման ներկաներին և բոլոր գործընկերներին համագործակցության համար:

Խորհրդի նիստի ընթացքում ՀՀ արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության, պաշտպանության նախարարությունները, քննչական կոմիտեն ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրով նախատեսված իրենց կողմից իրականացված միջոցառումների հաշվետվությունները:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրների մասին և մի շարք առաջարկություններ ներկայացրել նոր գործողությունների ծրագրի համար:

Միջազգային գործընկերները՝ ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԵԽ գրասենյակը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և այլ գործընկերներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Արդարադատության նախարարությանը և շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Միջոցառումը տեղի է ունեցել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի աջակցությամբ:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031