ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված նոր՝ 12 էջանոց, ռազմավարությունն ուրվագծում է Բայդենի վարչակազմի ջանքերն՝ ուղղված զանգվածային վայրագություններին արձագանքելուն, ներառյալ՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններին և էթնիկ զտումներին՝ կենտրոնանալով «կանխարգելման, արձագանքման և վերականգնման կամ դրանց համադրության վրա»:
Համագումարը ողջունում է նախագահ Բայդենի հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և շարունակական աշխատանքն՝ ուղղված ապագա ցեղասպանությունների կանխարգելմանը, մինչ մենք Արցախում ժողովրդավարության կոչ ենք անում»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը: «Այս փաստաթուղթը և վարչակազմի հանձնառությունը՝ դադարեցնել վայրագությունները ողջ աշխարհում, ուղղակիորեն վերաբերում են Արցախի հայ ժողովրդին, ովքեր 2020թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ էթնիկ զտումների զոհեր դարձան։ Մենք նաև ճանաչում ենք 1,5 միլիոն հայերին, որոնք զոհվեցին 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ, որը նախագահ Բայդենը վերահաստատեց որպես ԱՄՆ քաղաքականություն 2021թ.-ի ապրիլի 24-ին»։
Փաստաթղթում ընդգծված հիմնական տարրերը ներառում են ԱՄՆ կառավարության կողմից ձեռնարկվող գործողությունները՝ «վայրագություններ կանխատեսելու, կանխելու և դրանց արձագանքելու համար»՝ համաձայնեցնելով դրանք դաշնակից կառավարությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային ու տեղական գործընկերների հետ:
Ռազմավարական փաստաթուղթը նաև ընդգծում է հարակից քաղաքականության նախաձեռնություններ, ներառյալ՝ ԱՄՆ ժողովրդավարության և մարդու իրավունքների օրակարգը (2021թ.), որտեղ հայտարարվում է, որ «Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ աջակցությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությունը և կոռուպցիայի դեմ պայքարը առանցքային են ԱՄՆ ազգային անվտանգության համար, և ընդգծեց, որ մարդու իրավունքները պետք է լինեն ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնում: Ժողովրդավարությունը և գործունեությունը մարդու իրավունքների ոլորտում կաջակցեն վայրագությունների կանխարգելմանը, խթանելով օրինական, թափանցիկ և ներառական քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգեր, որոնք նվազեցնում են փխրունությունը, բարձրացնում են ճկունությունը, նվազեցնում եմ բռնի հակամարտությունների և անկայունության ռիսկերը և առաջ են մղում արդարությունը, ներառականությունը, արժանապատվությունը և ազատությունը բոլորի համար»:
Կարդացեք նաև
Զեկույցը կազմվել է 2018թ.-ի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտի համաձայն, որին աջակցում էր Համագումարը, և որն ընդգծում էր նախագահ Բայդենի հաստատումը, որ վայրագությունների կանխարգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանումը առանցքային են ԱՄՆ ազգային անվտանգության համար, հայտարարելով. «Վերահաստատում եմ այն պարզ ճշմարտությունը, որ ապագա ցեղասպանությունների կանխարգելումը մնում է թե՛ մեր բարոյական պարտքը, թե՛ ազգային և համաշխարհային նշանակության կարևոր խնդիրը… Երբ ատելությունը մնում է անվերահսկելի, և երբ կառավարության և հասարակության մեջ կորում են հակակշիռները, որոնք պաշտպանում են հիմնարար ազատությունները, կարող են տեղի ունենալ բռնություն և զանգվածային վայրագություններ»:
Հայաստանում` Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այս լուսանկարը ներկայացված է ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր փաստաթղթի 3-րդ էջում, որը վերնագրված է՝ «Միացյալ Նահանգների ռազմավարությունը` վայրագություններ կանխատեսելու, կանխելու և դրանց արձագանքելու մասին»:
Ամերիկայի հայկական համագումար