Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունները համատեղ պայմանագիր են կնքել՝ միմյանց տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ փոխգործակցության մասին:
«Այս փաստաթուղթը խթան է տալիս մեր կապերին և փոխգործակցությանը: Խոսքը մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ համատեղ գործունեության մասին է, ահաբեկչության և ծայրահեղ էքստրեմիզմի դեմ պայքարի, երրորդ երկրներում տարածքում Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության»,- ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Նարիշկինի այցը Բաքու տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Նրան ընդունել է երկրի ղեկավար Իլհամ Ալիևը և իր ադրբեջանցի գործընկեր Օրհան Սուլթանովը:
Ուշագրավ է, որ այցը չի լուսաբանվել ադրբեջանական լրատվամիջոցներում, անգամ մերձկառավարական:
Կարդացեք նաև
Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը Նարիշկինը կարճ մամուլի ասուլիս է անցկացրել, որին հրավիրված են եղել միայն ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ ՏԱՍՍ-ը, «Սպուտնիկը», «Միրը»:
Ասուլիսում Նարիշկինը նաև ասել է, որ Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ապահովումը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործակցության մեջ կարևոր գործոն է:
«Մեր դիրքորոշումն այն է, որ լինելով Հայաստանի և Ադրբեջանի գործընկերը, Ռուսաստանը կարևոր դեր է խաղում սահմանազատման ու սահմանագծման, տրանսպորտային հարցերի լուծման և Բաքվի ու Երևանի միջև վճռական խաղաղության պայմանագրի կնքման գործում»,- ասել է Նարիշկինը:
Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը