Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր:
Նրանք, մասնավորապես, քննարկել են երկկողմ գործակցության օրակարգը և տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների մասնակցությամբ եռակողմ ձևաչափերի հնարավորության մասին։
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ շահ ներկայացնող հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ