Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մահը դարձրին խրախճանքի միջոց, մեր ժողովրդի բարոյականության մեջ ավերածություններ եղան». Մարգարիտ Եսայան

Հուլիս 20,2022 16:21

«Ցավոք, այսօր պետություն եւ պետականություն չունենք, իրականում չունենք սահմաններ, չունենք իշխանություն, որը երաշխավորն է մեր պետության, պետականության, ժողովրդի անվտանգության: Մենք չունենք բանակ, որը պետք է մեր պետության պաշտպանը լինի, չունենք այն արժեքները, որոնց հիման վրա երեսուն տարի շարունակ մեր անկախ պետությունը կայացել է»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը:

Նրա խոսքով. «Մենք 2018թ ապրիլի 23-ից հետո կորցրինք մեր պետականությունը, կորցրինք Արցախը: Սա ամենահիմնականն է: Դրանից հետո սկսվեցին բոլոր ողբերգությունները: Մեկնարկը տրվեց 2018թ, երբ ընտրվում էր նոր վարչապետ: Նոր Հայաստան բառակապակցությունը, որը նետվեց մեր ժողովրդի վրա, իրականում այս Հայաստանն է, որ այսօր ունենք՝ մահերի, սպանությունների, առանց բանակի, առանց անվտանգության եւ առանց ապահով սահմանների, առանց սիրո եւ առանց համերաշխության Հայաստանը: Նոր Հայաստանը սա է, որ այս իշխանությունները բերեցին ու փաթաթեցին ժողովրդի վզին»:

Անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը՝ Մարգարիտ Եսայանն ասաց, որ այն, ինչ կատարվեց Արմեն Գրիգորյանի հետ, դրանից որեւէ մեկս ապահովագրված չենք:

«Այդ ուժը, այդ թայֆան իշխանության եկավ մահվան ժապավեններով, մահվան պսակներով ու դագաղներով, մահվան խորհրդանիշ դագաղների շուրջը ուրախության երաժշտությամբ, ուստի պարզ էր, որ այդ խրախճանքը մահվան շուրջ բերելու է սրան: Այս չորս տարիներին մեր հասարակությանը վարժեցրին, որ մահերը լինելու են, գալու են, դուք էլ եք մեռնելու, բայց չեք սգալու, դուք ուրախ ու հպարտ եք լինելու, ձեզ էլ ենք սպանելու, ինչպես ձեր երեխաներին սպանեցինք: 5000 երեխաների սպանելով եւ Արցախը տալով՝ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց իր «ճշմարտացի» լինելը եւ որ էդ երեխեքը «զոհվել են հանուն ոչնչի»: Մեր հասարակության մեջ ներարկեցին այն թույնը, որ մահեր ենք բերում, բայց դուք պարելու եք այդ մահերը տեսնելով»,-նշեց տիկին Եսայանը:

Նա ասաց, որ ապշում է, երբ իշխանության տեսակետը չկիսող որեւէ մեկի մահվան առիթով մարդիկ սկսում են հրճվանք արտահայտել սոցցանցերում եւ փողոցում. «Ցավալին այն է, որ այդպես մտածում եւ այդպես են արտահայտվում այն մարդիկ, թող Աստված ինձ ների այս նախադասության համար, որոնք 2018 թ, դագաղների վրա խրախճանքը կառուցելով՝ Նիկոլին բերեցին իշխանության, եւ որոնց երեխաները հետո հենց 2020 թ պատերազում զոհվեցին: Երբ մահը դարձրին խրախճանքի միջոց, մեր ժողովրդի բարոյականության մեջ ավերածություններ եղան:

Ես երբեք չեմ տեսել, որ մարդը ուղիղ եթերում դատարանի դահլիճում մահանա, նրա մայրը, հարազատները դահլիճում լինեն, եւ դրանից անմիջապես հետո հաջորդի սոցիալական ցանցերի սատանայական խրախճանքը՝ միայն մի պատճառով, որ այդ մարդն օբյեկտիվորեն քննադատում էր այսօրվա իշխանությանը, ներկայացնում Նիկոլի իշխանության բոլոր սխալները՝ հայրենադավությունը, դավաճանությունը, հայտարարում էր, որ երկիրը այս վիճակին հասցնելու մեղքը Նիկոլինն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031