Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը կրկին սպասել է. Էրդողանի «ռևանշը» Պուտինի հետ հանդիպմանը

Հուլիս 20,2022 15:51

Ermenihaber. Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեհրանյան հանդիպման ընթացքում:

Նախատեսված հանդիպումից ու ձեռքսեղմումից առաջ ՌԴ նախագահը տեսախցիկների առաջ սպասել է իր թուրք գործընկերոջը մոտ 45 վայրկյան՝ այդ ընթացքում անհանգիստ շարժումներ անելով։

Այս դրվագը չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից:

Որոշ թուրքական լրատվամիջոցներ սա համարել էն «Էրդողանի վրեժը» այն բանի համար, որ 2020 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը 2 րոպե սպասեցրել էր Կրեմլում: Այդ իրադարձությունը նույնպես մեծ աղմուկ էր առաջացրել:

Եվ այժմ Թեհրանում Թուրքիայի նախագահը կարծես դիտմամբ 45 վայրկյան ուշանալով, սպասեցրել է Պուտինին, «ռևանշի» հասել նրա նկատմամբ՝ փորձելով այդ կերպ վերականգնել իր «արժանապատվությունը» և մոսկովյան հանդիպման ժամանակ խարխլված հեղինակությունը:

«Ա». Պուտինի հետ հանդիպմանը Էրդողանի ուշանալը նորություն չէ, բնավ: 2016-ին ՌԴ նախագահը «հանուն ընկերության» Էրդողանին սպասել էր ավելի, քան 1 րոպե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031