Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ նիստում հրապարակվել են Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցության համար ներկայացված հայտերը

Հուլիս 20,2022 15:25

Այսօր՝ հուլիսի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտերի հրապարակման վերաբերյալ հարցերը:

Օրակարգի հաստատումից հետո լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային մրցույթների մասնակցության համար հայտ ներկայացրած «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հրապարակել է հայտերը և հետագա գործունեության մասին ծրագիրը:

Նշենք, որ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու, որոշում կայացնելու և լիցենզիա տրամադրելու համար ունենալու է մինչև 60 օր:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031