Ermenihaber. Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Առանձնազրույցի մեկնարկից առաջ նախագահները լրատվամիջոցների ներկայությամբ մի շարք շեշտադրումներ են արել։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունից հայտնել են, որ Թեհրանում հուլիսի 19-ին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին Սև ծովով հացահատիկի արտահանման և պարենային խնդիրների հարցում միջնորդական ջանքեր ներդնելու համար։
Էրդողանն էլ նշել է, որ Ստամբուլում ռուսական պատվիրակության մոտեցումը դրական է եղել։ Ստացվելիք արդյունքը, ըստ Էրդողանի դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա։ Նա հույս է հայտնել, որ բանակցությունները դրական կանցնեն։
Հանդիպումից հետո Պուտինը հայտնել է, որ թեև Էրդողանի հետ 1 տարվա դադարից հետո առաջին անգամ են հանդիպում, բայց միշտ հեռախոսազրույցներ են ունենում։ Ըստ Պուտինի՝ իրենց հարաբերությունները զարգանում են, իսկ առևտրաշրջանառության ծավալները՝ ավելանում։
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ հանդիպմանը խոսելու շատ հարցեր են եղել։ Քննարկվել են մի շարք հարցեր Սիրիայի վերաբերյալ։ Ըստ Պուտինի՝ Մոսկվայի ու Անկարայի ուշադրության կենտրոնում է եղել նաև Ղարաբաղի հարցը։