Լրահոս
Օրվա լրահոսը

Team Telecom Armenia-ն STARMUS փառատոնի գործընկերն է

Հուլիս 20,2022 14:12

Սեպտեմբերի 5-10-ին Հայաստանը վերածվելու է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների ու արվեստի գործիչների միավորող հարթակի՝ հյուրընկալելով STARMUS միջազգային փառատոնը։ Գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia ընկերությունը հայտարարել է STARMUS փառատոնի հետ համագործակցության մասին։

«Աջակցելով Starmus-ին՝ մենք աջակցում ենք մեր երկրում գիտության հանրայնացմանն ու ոգեշնչում երիտասարդներին՝ ավելի ակտիվ ու համարձակ քայլեր անելու։ Հուսով եմ, որ այս փառատոնը կդառնա անկախ Հայաստանում գիտության վերածննդի խորհրդանշական իրադարձություններից մեկը՝ ապագայում վերականգնելով աստղագիտության ոլորտում ունեցած մեր համբավը»,- նշեց Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Փառատոնը Հայաստանում կրելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

«Ողջունում եմ Team Telecom Armenia ընկերությանը մեր փառատոնի շրջանակներում և որպես հայ ուրախ եմ միջազգային գործընկերների թվում ունենալ առաջին հայաստանյան ընկերությունը, որը միացել է փառատոնին որպես հիմնական գործընկերներից մեկը՝ կարևորելով գիտության հանրայնացումը Հայաստանի համար։ STARMUS-ը աննախադեպ միջազգային իրադարձություն է և այստեղ՝ Հայաստանում մենք գիտության տոն ենք պարգևելու հանրությանն ու հյուրերին»,-խոսելով համագործակցության մեկնարկի մասին ասաց STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։

Միջոցառումներին Հայաստանում մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր։ Փառատոնի ծրագրում (starmus.com/Armenia) նախատեսվում  են համագումարներ ու գիտաժողովներ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երևանից դուրս։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից և 2011 թվականից անց է կացվել Իսպանիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում։  Փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ և խոսնակներ է ունենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031