Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները մի քանի կարևոր շերտ են բացահայտում, որին պետք է մեծ ուշադրությամբ մոտենալ. Արման Բաբաջանյան

Հուլիս 20,2022 12:10

ԱԺ նախկին անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի պաշտպանություն հայ-իրանական սահմանի, թշնամի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլ․ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի արած գրեթե նույնաբովանդակ հայտարարությունները մի քանի կարևոր շերտ են բացահայտում, որին պետք է մեծ ուշադրությամբ մոտենալ։

Հայաստանի սուվերեն տարածքով՝ Մեղրիով անցնող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց հավակնությունը շարունակում է կենսունակ մնալ։

Հայաստանի սուվերեն տարածքի՝ հայ-իրանական սահմանի [միջանցքի] նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց հավակնությունը շարունակում է կենսունակ մնալ։

Համաշխարհային մեկուսացման ենթարկված[ող] Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից, ինչպես նաև ռեգիոնում Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի աճող առավելությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ռուսաստանը ևս միարժեք կարող է դեմ չլինել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող միջանցքի գոյությանը։

Հայ-իրանական սահմանի վերաբերյալ այս հիշեցումները վկայում են, որ Հայաստանի դեմ նոր պատերազմի վտանգը չի նվազել, և Իրանն էլ չունի այն ռազմական և քաղաքական ներուժը, որ կարողանա դիմակայել Թուրքիա-Ադրբեջան-[Ռուսաստան] որևէ ձևաչափով համաձայնեցված էսկալացիային։

Հայաստանն ահռելի աշխատանք ունի կատարելու այս ուղղությամբ։

Դիվանագիտական ճակատում ակտիվությունը դեռևս անհրաժեշտ արդյունք չի տվել։ Հայաստանը պետք է շարունակի Բաքվի հետ ինտենսիվ շփվել երկկողմ ձևաչափով։

Քանի դեռ արևմտյան երկրներին չի հաջողվել կենսունակություն հաղորդել Մինսկի խմբին, (ինչը տեսանելի ապագայում անհնար է թվում ոչ թե Ադրբեջանի, այլ հավաքական արևմուտք-Ռուսաստան օրեցօր լարվող հարաբերությունների պատճառով), Հայաստանը պետք է նոր պատերազմը բացառող օրակարգերով երկկողմ ձևաչափով աշխատի թե՛ Մինսկի խմբի համանախագահ, և՛ թե այդ խմբից դուրս բոլոր շահագրգիռ երկրների և ուժային կենտրոնների հետ։

Հայաստանից պահանջվում է հնարավոր ամեն գնով հեռացնել պատերազմի վտանգը և բացառապես քաղաքական լուծում փնտրել հայ-ադրբեջանական խնդիրներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031