ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաշտոցի գրախանութը դարձնում են սրճարան: Ընկերս՝ Սահակը, ասաց:
Տխրեցի:
Մի շատ կարևոր բան կտրվեց՝ ժամանակների կապը, հիշողությունը: Մեկ անգամ էլ հասկացնում են, որ ամեն բան անցողիկ է, ոչինչ հաստատուն չէ:
Մինչդեռ քաղաքը հարազատ է դառնում նման հուշերով՝ «կոզիրյոկ» սրճարանով, պոնչիկանոցով, պոպլավոկով, երրորդ մասով, պլանի գլխով, «Մոսկվա» կինոթատրոնով, անկյունի ցայտաղբյուրով:
Լավ է, երբ գիտես, որ անկյունի խանութում հացը միշտ ավելի թարմ է, վաճառողը՝ ավելի սիրալիր, անունը գիտես, ամեն առավոտ հացը գնելիս մի հալ ու քեֆը կհարցնես, կասես՝ բարի լույս, կպատասխանի՝ Աստծու բարին:
Կարդացեք նաև
Քաղաքը հարազատ է հուշերով, սովորույթներով, մարդկանցով՝ որոնց միշտ հանդիպում ես նույն ժամին, անծանոթ է՝ բայց իրար գիտեք:
Գրքի խանութն էլ անհիշելի ժամանակներից նույն տեղում էր:
Ափսոս՝ էլ չի լինի: Մի թել էլ կտրվեց»:
Ի դեպ, սրճարանի հիմնադիրն ավելի վաղ պարզաբանել էր. «Ինձ ճանաչողները, կարծում եմ, գիտեն, որ ամեն գործ, որ սկսում եմ, անում եմ շատ հոգատար ու լավ: Հերթական իմ նախագծերից է Մաշտոց 45-ի բոլորիս կողմից սիրված գրախանութը, որը շուտով կլինի Lumen Coffee:
Ուզում եմ բոլորիդ անհանգստությունը վերացնեմ ու ասեմ՝ ամեն ինչ մնալու է նույնը, ոչինչ չենք քանդելու, հակառակը` վերականգնելու ենք: Կունենանք ներսում փոքրիկ գրախանութ ևս:
Նախագիծը անում եմ snkh-ի հետ, ինչպես ես, Արմինե Սնխչյանն ինձանից 100 անգամ ավելի, հինը գնահատող է: Էսքանը բավարար է, որ հավատաք՝ ամեն ինչ պահպանվելու է:
Կհանդիպենք սեպտեմբերին: 🙌
* Լուսանկարում առկա է 2 գրքի պահարան, որը նվիրել ենք Երևանի պատմության թանգարանին և շուտով կցուցադրեն սրահում ❤️»: