ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch»–ը, «Amnesty International»–ը, քննադատել են ԵՄ–ի գործարքը Ադրբեջանի հետ:
Դրա վերաբերյալ «The Guardian»–ի հոդվածում, մասնավորապես, նշված է. ««Human Rights Watch»-ը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է ստորագրեր հուշագիրը կամ կնքեր նոր երկկողմ համաձայնագիր` առանց պահանջելու քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակում և օրենսդրական փոփոխություններ, որոնք կհանեն խիստ սահմանափակումները ՀԿ–ների և զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ»:
Ադրբեջանը նավթն ու գազը օգտագործում է ԵՄ-ին հիմնարար իրավունքների խախտումների հարցերով լռեցնելու համար»,- հայտարարել է ԵՄ-ում «Human Rights Watch»-ի գործող տնօրեն Ֆիլիպ Դամը: «Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են նրանով, որ հաշվեհարդար են տեսնում կոռուպցիան հետաքննող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ, հատկապես, երբ խոսքը նավթի և գազի մասին է: ԵՄ-ն չպետք է հայտարարի, որ երկիրը հուսալի է, երբ այն սահմանափակում է քաղհասարակության խմբերի գործունեությունը և ճնշում քաղաքական այլակարծությունը», – նշել է Դամը:
Իր հերթին, Եվա Գեդդին, «Amnesty International»-ի բրյուսելյան գրասենյակի տնօրենը, ասել է. «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ հիշեցում է, որ ռեպրեսիվ և անպատասխանատու ռեժիմները հազվադեպ են հուսալի գործընկերներ լինում, և որ կարճաժամկետ նպատակների հասնելը ՝ ի վնաս մարդու իրավունքների, աղետի հանգեցնող ճանապարհ է»:
Կարդացեք նաև