Լրահոս
Օրվա լրահոսը

Սակայն այդ նույն ԱԱԾ-ն հանցակազմի բացակայությամբ վարույթներ կարճելիս նման ռեպորտաժներ չի պատրասում. Վարդուհի Սարգսյան

Հուլիս 20,2022 11:24

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Անձին պետական դավաճանության համար մեղադրանք են առաջադրել, քանի որ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել ադրբեջանցի և թուրք անձանց։ «Պետական գաղտնիք» հանդիսացող տեղեկությունները եղել են պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետի ֆբ ստատուսները :)։ Հասկանալով, որ վիճակը լուրջ է՝ մեղադրանքը փոփոխվել է, սակայն այդ մասին ՀՀ քաղաքացիներից շատ քչերը գիտեն ։))

ԱԱԾ-ն պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել է առնվազն հարյուրավոր մարդկանց ու կալանավորել։ Բազմաթիվ անձանց վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ՝ ընդհուպ տանից բերման ենթարկելուց սկսած, և ցուցադրել հասարակությանը (իհարկե անձնական տվյալները չհրապարակելով)։

Սակայն այդ նույն ԱԱԾ-ն այդ նույն մարդկանց վերաբերյալ հանցակազմի բացակայությամբ վարույթներ կարճելիս նման ռեպորտաժներ չի պատրասում, մինչդեռ դեպքեր են եղել, երբ դպրոցում մեղադրյալի մանկահասակ երեխայի հետ դադարել են շփվել մնացած երեխաները, քանի որ նրա հորը առաջադրված մեղադրանքի մասին իմացել են նույնիսկ դպրոցականները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031