Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ համար էր դրվում Քրիստոսի արձանը

Հուլիս 20,2022 13:30

Բոլորս ենք տեղյակ, թե ինչ հետեւանքներ թողեց արցախյան վերջին պատերազմը, իշխանության կողմից ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր կնքվեց Ադրբեջանի հետ, դրանք մոտավոր ինչի են տանում եւ այդ հարցերում փաստացի ինչի հասավ դիմադրության շարժումն ու այսօր մոտավոր ի՞նչ է սպասվում մեր երկրին: Ադրբեջանն այսօր էլ հոխորտում է ուժի դիրքերից, պարտադրում կատարել իր ցանկությունները, այլապես սպառնում է նոր պատերազմով, իսկ մեր կողմից այս ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի արձանագրվում:

Իշխանությունը որդեգրել է խաղաղության դարաշրջանի բացման հստակ ուղղություն, որը հասկանալի է, թե Հայաստանի համար ինչ է նշանակում: Ժողովրդի մեծամասնությունը լրիվ անտարբեր է Արցախի հարցի եւ Հայաստանի ապագայի նկատմամբ, իսկ դիմադրության շարժմանը չի հաջողվում էական փոփոխություններ մտցնել հայաստանյան օրակարգում, որոնց արդյունքում մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե նման իրավիճակում մոտավոր ինչ է սպասվում Արցախին ու Հայաստանին:

Եթե իրադարձություններն այսպես ընթանան, մեր կողմից որեւէ լուրջ բեկում չմտցվի, ապա սպառնացող վտանգը շատ իրական է, որ թշնամին կգրավի եւ Արցախը, եւ եթե ոչ Երեւանը, ապա նաեւ Հայաստանի բավականին մասը, եւ այդ դեպքում հարց է առաջանում. ո՞ւմ համար ենք տեղադրում Քրիստոսի արձանը: Կարո՞ղ է թուրքերը փոխել են իրենց կրոնը եւ քրիստոնեություն են ընդունել, որից ուղղակի ես տեղյակ չեմ: Եթե այդպես է, բնական է՝ դա որոշակիորեն փոխում է վիճակը, քանզի նրանք կարող են ասել, որ իրենք ուզում են, որ մինչեւ ամբողջ Հայաստանի գրավումը տեղադրվի այդ արձանը: Հայտնի է, որ նրանք թունդ կրոնամոլ ժողովուրդ են եւ իրենց «նոր» կրոնին հարիր, ուզում են, որ նախապես տեղադրվի իրենց «սուրբ» արձանը, քանզի ինչպես բոլոր հարցերում, այդ հարցում եւս մտածում են նաեւ մեր լավի մասին (բա, էլ ի՞նչ խաղաղության դարաշրջան): Բայց սա կաշխատի այն դեպքում, եթե մինչեւ արձանի տեղադրման ավարտը նրանք մտափոխ չլինեն ու հանկարծ գրավեն նաեւ Հայաստանի մնացած մասը (երկրի ողջ տարածքը), այդպիսով որոշակիորեն խախտելով խաղաղության դարաշրջանի բովանդակությունը: Էլ չեմ ասում, որ մեկ էլ ու հանկարծ մտափոխվեն ու որոշեն արմատախիլ անել Քրիստոսի արձանը եւ հենց նույն տեղում տեղադրել Մուհամեդի արձանը: Բա էդ դեպքում մենք ի՞նչ պետք է անենք, պետք է փորձենք նորից ետ գրավել Հայաստանը եւ նույն վայրում նորից տեղադրել Քրիստոսի արձանը: Եվ այս ամենը՝ քանի անգամ պետք է կրկնվի …

Հումորը՝ հումոր, սակայն մեր իրավիճակում Հայաստանի գրավումը շատ իրական է, քանզի չեմ կարծում, որ Արցախի պարտությունից հետո այլեւս կգտնվեն հակառակը պնդող մարդիկ, որ իբր աշխարհը կօգնի մեզ եւ թուրքերին թույլ չի տա գրավել Հայաստանը ու մորթել՝ թեկուզ ողջ հայությանը, այն էլ այն դեպքում, երբ նրանք 1915թ.-ին մեկ անգամ արդեն արել են դա (1,5 եւ 2,5 միլիոնը համարյա նույն կարգի թվեր են) ու դրա փորձն ունեն: Այս ամենը իրականությանը շատ մոտիկ բան է, քանզի Արցախի եւ Հայաստանի գրավումը նրանց 2 մեծ ծրագրերից մեկն է, իսկ մյուս, ավելի մեծը՝ գոնե Հայաստանի ողջ հայությանը մորթելն ու վերացնելն է աշխարհի երեսից…

Անկեղծ ասած, այն պարագայում, երբ Սուրբ Էջմիածինը կտրուկ դեմ էր այդ արձանի տեղադրմանը, իսկ կառավարությունն ամեն կերպ ողջունում էր դա, հիմքեր են առաջանում մտածելու, գուցե երկու պետությունների միջեւ «պայմանավորվածություն» կար, որ այս անգամ էլ Ադրբեջանը զիջի Հայաստանին ու թույլ տա, որ առաջինը հայերը տեղադրեն Քրիստոսի արձանը, իսկ հետագայում ըստ պայմանավորվածության …

Եթե ապրենք, կտեսնենք …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Ա. says:

    Հարգել հեղինակ,
    Ձեր հումորը ցավոք, մեղմ ասած, անտեղի է, մի քիչ էլ չի ստացվել….
    Բաց…
    Այն, որ պեք չէ Քրիստոսի արձանը տեղադրել Հայաստանում, համոզված եմ, համոզված եմ նաև, որ քիչ թե շատ մտածող մարդիկ միանշանակ համամիտ կլինեն Զեզ հետ!
    Դա չի կարելի բազմաթիվ պատճառներով, չեմ մանրացնի…,
    Ամենից զազրելին նա է, որ դա կապում են տուրիստական մեծ հոսքի հետ…!
    Չեմ ուզում մտածել, որ նույն տրամաբանության մեջ կարող ենք մեծ կամ ավելի մեծ եկեղեցի կառուցել!!!
    Մեղա քեզ Տեր…!
    Կուզեի հիշենք Սևակին
    ….
    Շատ եմ վախենում,
    Բյուրատեսք ու սուտ հավատացիալից!
    Ու թե Աստված եք,
    Փչեցեք նրանց բոլոր մոմերը, Հանգցրեք նրանց կանթեղներն ամեն,
    ՈՐ ԵՂԻՑԻ ԼՈւՅՍ!!!

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/07/20/1281011/

    © 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031