Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան գործակցության խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ԵՄ դերակատարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի: Ընդ որում, այն պետք է հիմնված լինի միմյանց միջազգայնորեն ընդունված տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա: ԵՄ-ը կարևոր դեր է խաղում հետպատերազմական շրջանում:
Մենք ողջունում ենք Շառլ Միշելի ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում: Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ առաջնորդների միջև կազմակերպված երեք հանդիպումների համար, որոնք միտված էին Հարավային Կովկասում անվտանգ զարգացման և բարգավաճման հետ կապված հարցերի կարգավորմանը»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը նաև բարձր է գնահատում ԵՄ ջանքերը հետպատերազմյան վերականգնման գործում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ