«Փաստինֆո». Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ բարձր տեխնոլոգիաների, ավիացիոն եւ տիեզերական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագծին, որը թույլ կտա Ուկրաինայում կառուցել թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության եւ սպասարկման գործարան:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի հայտնել Է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ինքը հայտարարել է, որ արդեն այսօր կառավարությունը խորհրդարան կուղարկի Թուրքիայի հետ համաձայնագրի վավերացման նախագիծը: «Այսօր կառավարությունը Գերագույն ռադա կուղարկի Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ բարձր տեխնոլոգիաների, ավիացիոն եւ տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին նախագիծը, ի թիվս այլ բաների, դա թույլ կտա Ուկրաինայում կառուցել Bayraktar փառավոր անօդաչուների արտադրության եւ սպասարկման գործարան, – ասել է նա՝ բացելով նիստը: