Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ շրջանակներ ՍԴ-ին ուղղված այդ դիմումի հետ կապված հույսեր ունեն»․ Գեւորգ Քոչարյան

Հուլիս 19,2022 21:12

«Բնականաբար, որպես դատախազ չեմ կարող օրենքի սահմանադրականությունը գնահատել, բայց ըստ դատախազության՝ եթե աշխատում ենք այդ օրենքով, կիրառում ենք, գործի դնում ամեն օր, ապա հակաիրավական, հակասահմանադրական խնդիր չենք տեսնում»,-«Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» կազմակերպած՝ «Ապօրինի գույքի վերադարձ եւ անցումային արդարադատություն․ դասեր եւ մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքի առնչությամբ ընդդիմության կողմից ՍԴ-ին հասցեագրված դիմումին։

«Մնացածը ՍԴ-ի տիրույթում է։ Դատախազությունն իր հիմնավորումները ներկայացրել է ՍԴ»,-հավելեց Գեւորգ Քոչարյանը։ Նա նաեւ նշեց՝ որոշ շրջանակներ ՍԴ-ին ուղղված այդ դիմումի հետ կապված հույսեր ունեն, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ կարձանագրվեն․ «Սա էլ է հաշտության չգալու օբյեկտիվ պատճառ»։

Ինչ վերաբերում է ՀՀ  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան  վերաբերյալ հայցին, ապա Գեւորգ Քոչարյանը նշեց, որ հետագա գործընթացը դատարանի տիրույթում է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031