Խորվաթիայի մայրաքաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի U16 Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 12 մասնակիցներից երեքը՝44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ՝ Հայկ Ավանեսյանը եւ 75 կգ՝ Սահակ Հովհաննիսյանը, մտել էին եզրափակիչ: Ավաղ, նրանցից ոչ մեկին չհաջողվեց կատարել դեպի չեմպիոնություն տանող վերջին քայլը եւ նրանք բոլորն էլ բավարարվեցին արծաթե մեդալով: Մեր տղաներից եւս երկուսը՝ 38 կգ քաշային Արմեն Պապիկյանը եւ 48 կգ՝ Տիգրան Ըխտոյանը դարձել են բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ