Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Արմեն Գրիգորյանի սպանությունը մտածված էր ու հիմա ստիպված ենք Արմենի տեղն էլ խոսել, Արմենի տեղն էլ գործել»

Հուլիս 19,2022 20:40

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակին նվիրված «նոն ստոպ» ռեժիմով զրույցների շարքում ռազմական փորձագետ Արշակ Զաքարյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Արմենը, բացի նրանից, որ իր հայրենիքը պետք է շտկվի, պետք է վերադարձվի, այլ սպասում, ակնկալիք ու շահ չուներ: Չնայած, հայրենիքի բարօրությունը բոլորիս անձնական շահն է: Բայց մարդիկ կան, որ իրենց գեղից դուրս չեն գալիս, նրանց համար տարբերություն չկա՝ իրենց գյուղի սահմանից դուրս կհանձնեն, թե չեն հանձնի»,-ասաց նա: Հիշելով, թե ինչպես էին Արմեն Գրիգորյանին ստորացնելով բերման ենթարկում, բանախոսն ասաց. «Ես հավատում եմ Աստծո պատժին: Դա իրենց զավակներից է դուրս գալու:

Տեսեք, Արմեն Գրիգորյանի մահվան դատաբժշկական փորձաքննությունը ասել է, որ նա մահացել է գլխուղեղի կաթվածից: Իսկ ինչի՞ց է առաջացել գլխուղեղի կաթվածը: Ինչո՞ւ պետք է նա լիներ փակված բանտում: Կարդանք քրեակատարողականի բացատրությունը: Ծիծաղելու է: Ախր, սրանք գիտեն, հաշվարկել են, որ մարդիկ  վերնագրից այն կողմ չեն կարդում: Վերնագրում եւ առաջին պարբերությունում գրված է, թե Արմեն Գրիգորյանը կալանավայրում գտնվելու ողջ ընթացքում առողջության հետ կապված բողոք չի ներկայացրել: Անցնում ես երեք պարբերություն, մեկ էլ գրված է, որ ընդամենը բողոքել է գլխացավից, գլխապտույտից, երբեմն էլ՝ գերճնշումից ու այլ բաներից: Բա բողոքը էլ ո՞րն է: Սա մտածված սպանություն էր: Ու նպատակը Արմեններին վախեցնել ու լռեցնելն է: Ես  այն օրն ասել էի, թե ինչքան կարելի է խոսել, բայց հիմա ստիպված ենք Արմենի տեղն էլ խոսել, Արմենի տեղն էլ գործել, որովհետեւ նա ոչ միայն խոսում, նաեւ գործում էր: Նա հենց առաջին օրերից  ակտիվ մասնակցում էր ակցիաներին ու այնտեղ էլ մենք իրար հետ ծանոթացել ենք: Նրա համար կարեւոր չէր, թե ովքեր են կազմակերպիչները, կարեւորը նպատակն էր՝ դավադիր, հողատու, դավաճան, մարդասպան իշխանություններին հեռացնելը»,-ասաց Արշակ Զաքարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031