Ermenihaber. Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հանդիպմանը:
Թեմայի վերաբերյալ որոշ կայքերի արած հրապարակումներում անդրադարձ կա Խամենեիի՝ Հայաստան-Իրան սահմանի ու Արցախի վերաբերյալ խոսքին:
Թուրքական լրատվամիջոցներում թեմայի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Խամենեին նշել է. «Ղարաբաղի ազատագրումից գոհ ենք, սակայն դեմ ենք Հայաստանի ու Իրանի սահմանին ցանկացած փոփոխությանը ու սահմանափակմանը»»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Նա հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: