Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հայտարարությունը իսկական նվեր է Ադրբեջանի համար. Տիգրան Գրիգորյան

Հուլիս 19,2022 17:18

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ակնհայտ է, որ ԱԽ քարտուղարի այսօրվա հարցազրույցը արձագանք էր վերջին օրերին Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներին և նպատակ էր հետապնդում մեղմել դրանք: Ադրբեջանը այդ հարցը, վստահաբար, բարձրացրել է նաև արտգործնախարարների Թբիլիսիի հանդիպման ընթացքում: Որևէ նորություն չկար նաև նրա այն հայտարարության մեջ, որ Հայաստանից դեպի Արցախ զորակոչ այլևս չի լինելու, իսկ ժամկետայինների վերջին խումբը շուտով զորացրվելու է:

Այնուամենայնիվ, այդ հարցազրույցի մեջ խիստ խնդրահարույց ու վտանգավոր մի հայտարարություն կա, որը փաստացիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի ողջ ապակառուցողական պահվածքը վերջին շրջանում: Խոսքը այս հայտարարության մասին է. «Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի»:

Այս հայտարարությամբ ի չիք են դառնում հայկական կողմի վերջին ամիսների բոլոր այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան: Ի դեպ, հայկական կողմի այս պնդումները հաստատվել էին նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներում:

Ամենազավեշտալին այն է, որ Արցախում իրոք ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան: Կան սահմանափակ քանակով Հայաստանից զորակոչված ժամկետայիններ, որոնք մոտ ապագայում զորացրվելու են: Այդ առումով այս հայտարարությունը իսկական նվեր է Ադրբեջանի համար, որի քարոզչամեքենան արդեն իսկ ակտիվորեն տարածում է այն:

Այս հայտարարությունը ոչ միայն չի նվազեցնում պատերազմի վտանգը, այլև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պատերազմի համար լեգիտիմություն է ստեղծում: Այս հայտարարությամբ փաստացիորեն նշվում է, որ այսքան ժամանակ Ալիևը ճիշտ էր, մենք` սխալ: Անգլերենում լավ արտահայտություն կա, որը կիրառելի է այս հայտարարության պարագայում` Тhrow out the baby with the bath water.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031