Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն մանր ձկները, որոնք պատվեր են կատարում, իրենք ու իրենց պապաները ենթարկվելու են պատասխանատվության». Հայկ Դերզյան

Հուլիս 19,2022 16:12

Այսօր «Դիմադրության» շարժման անդամները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույցից հետո շարժվեցին դեպի կառավարություն: Հիշեցնենք, որ օրեր առաջ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում նիստի ժամանակ մահացավ:

ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանն իր ելույթում ասաց. «Ըստ ՀՀ սահմանադրության ՝մարդը բարձրագույն արժեք է, ցավոք, դա միայն թղթի վրա է: ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում ոտնահարվում են մարդու իրավունքները ու Հայաստանում համատարած թանկացումների ֆոնին միակ էժանացումը, որ տեղի է ունեցել՝ վերաբերում է մարդու կյանքին: Մարդկանց ստորացնում են, նսեմացնում, գետնին տալիս արժանապատվությունը, կզած տանում են տարբեր համակարգեր, շենքեր: Մենք եկել ենք, որ Հայաստանում վերականգնենք Սահմանադրության այն կետը, որը պետք է լինի՝ մարդը Հայաստանում բարձրագույն արժեք է»:

Դերզյանն ասաց, որ մի շարք մարդկանց նկատմամբ իրենց քաղաքական հայացքների համար իրականացվել են տարբեր խոշտանգումներ. «Այն մարդիկ, ովքեր բաժանում են հայաստանցուն եւ արցախցուն, այն մարդիկ, ովքեր ատելություն են սերմանում, վայելում են իշխանության ներկայացուցիչների աջակցությունը, գտնվում են ազատության մեջ: Մեկը կար, այդ մարդուն թեթեւ բշտել էին, չէին էլ ծեծել, ողջ քարոզչական համակարգը միանգամից սատար կանգնեց՝ էս մեր ընկերն է, էս մեր ախպերն է: Այն մարդը, ով ատում էր արցախցիներին, լայվեր էր անում, ասում էր՝ ի՞նչ Արցախ, սրանք ի՞նչ են, ի՞նչ արցախցի, նա ազատության մեջ է, իսկ այն մարդիկ, ովքեր հայրենիքի համար են կռիվ տալիս, նրանց խոշտանգելով բերում են դատարան, սպանում են՝ բառիս բուն իմաստով: Սա պետություն է, ոչ թե նիկոլապետություն, կապիտուլյանտապետություն, թրքապետություն… Իշխանությունները միշտ փոխվում են, ըտենց ուժեղ տղա չկա, որ չկարողանան հեռացնեն, այդպիսի իշխանություն չկա: Բայց մնում է արդարադատությունը, մնում է արդար դատաստանը, որի հետեւանքով հենց այն մանր ձկները, որոնք պատվեր են կատարում, իրենք ենթարկվելու են պատասխանատվության, իրենց պապաները ենթարկվելու են պատասխանատվության: Թող այստեղ նստած կապիտուլյանտը հիշի՝ ինքը, իր հրամաններ կատարող մանկլավիկները, նրանք, ովքեր կատարում են ապօրինի հրամաններ, որոնց համար կարեւոր է շեֆի ասածը, շեֆի տված պարգեւավճարները՝ պատասխան են տալու: Թող մեկը չմտածի, որ ինքը օրենքից դուրս է: Թող լսեն բոլորը՝ ՀՀ-ն ունի արդար ապագա… Տղերք, էս պետություն է, ոչ թե լակոտապետություն: Հիշում ենք այն մարդկանց, որոնք մտել են ոստիկանության շենք, որոնք մտել ու ոստիկաններին վնաս են հասցրել, այն տրանսգենդերները, նրանցից ովքե՞ր են անազատության մեջ այսօր: Այն մարդիկ, որոնք արցախցու ու հայաստանցու մեջ տարբերություն են դնում, քանի՞սն են պատասխանատվության ենթարկվել՝ զրո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031