Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ հիշեք, այն խողովակները, որոնք ձեզ նավթ ու գազ են մատակարարում, դրանք առատորեն ողողված են հայերի արյամբ». Ցույց՝ ՄԱԿ-ի մոտ

Հուլիս 19,2022 14:57

Այսօր «Դիմադրության» շարժման անդամները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված քաղաքացիների: Հիշեցնենք, որ օրեր առաջ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում նիստի ժամանակ մահացավ:

Երգահան Աննա Հովները իր դժգոհությունը ներկայացրեց ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին։ Նրա խոսքով՝ հենց այդ կառույցների աչքի առաջ Հայաստանի դատարաններում մարդիկ են մահանում, ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ, մնում են անպատիժ, իսկ իրենք լռում են. «Ամերիկյան եւ եվրոպական չինովնիկները, Հայաստանը ԵԽ անդամ երկրների շարքում քաղբանտարկյալների թվով դարձել է ամենաառաջատար երկրներից մեկը: Եթե մնացած բոլոր դեպքերում դուք տեղին թե անտեղի խոսում եք ձեր քաղաքական շահերից, որտե՞ղ են ձեր արժեքները, երբ անմեղ մարդիկ փտում են բանտերում, զրկված են բուժօգնությունից, բանտարկված են մեկ մարդու քմահաճույքով՝ իրենց քաղաքական հայացքների համար, նիստերի ժամանակ ուղիղ եթերում մարդիկ մահանում են, դուք լռում եք: Չէ՞ որ այս ամենը հակասում է ձեր սկզբունքներին ու ձեր այդքան սիրելի ու հաճախ ասված ժողովրդավարությանը: Սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելը վատ օրինակ է ռեպրեսիաների»:

Ըստ նրա, բռնաճնշումներ են ՀՀ-ում, իսկ միջազգային կառույցները կրկնակի չափանիշներով են ապրում. «Աշխարհը ոչ միայն ուշադրություն չի դարձնում ՀՀ-ում քաղբանտարկյալների վրա, այլ փորձում է ի դեմս Եվրամիության, հայերի կյանքը խլող, բռնապետ, ագրեսոր Ալիեւի հետ սիլի-բիլի անել Բաքվում: Լավ հիշեք, այն խողովակները, որոնք ձեզ նավթ ու գազ են մատակարարում, դրանք առատորեն ողողված են հայերի արյամբ, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմում զոհված 5000 տղաների արյամբ, այդ թվում՝ Նիկոլի պատճառով բանտերում մահացած քաղբանտարկյալների արյամբ եւ այդ թվում՝ Արմեն Գրիգորյանի արյամբ: Այն Արմեն Գրիգորյանի, ով ձերբակալված է եղել միայն այն պատճառով, որ չի կիսել այս իշխանությունների հետ քաղաքական նույն հայացքները: Ես ուզում եմ միջազգային հանրությունն իմանա, որ ապրում են դեռ այն հայրենասեր հայերը, որոնց լռեցնելն անհնար է: Մենք չենք հանդուրժելու այս հանցավոր իշխանությունների գոյությունը մեր հայրենիքում: Մենք գնալու ենք մինչեւ վերջ ու ձեզ խորհուրդ ենք տալիս միանալ մեզ ու չլռել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031