Լրահոս
Օրվա լրահոսը

Հողամասում հորն օգնելիս երեխային գյուրզան 2 տեղ խայթել էր. վիճակը բարելավվել է և նա դուրս է գրվել համալսարանական հիվանդանոցից

Հուլիս 19,2022 14:44

📢 Օրեր առաջ օձի խայթոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 12-ամյա տղա:

✔️ Երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բազմաղբյուր գյուղից է: Հողամասում՝ հորն օգնելիս, գյուրզա օձը երկու տեղով ՝ աջ ոտնաթաթի կոճերի շրջանում խայթել է, ոտքի վրա կծածի 4 հետքեր են նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ: Նրան տեղափոխել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկը, որից հետո ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

👩‍⚕️ Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թունաբան Մարինե Գրիգորյանը նշում է, որ օձի թույնից զարգացել են երկտեղանի սիստեմոտոքսիկ ռեակցիաներ, արյան մակարդելիության խանգարում, հեմոլիզ, մկանային քայքայումներ և այլ ախտանշաններ:

👉 Համալսարանական հիվանդանոցում երեխան ստացել է հակաթույն և ախտանշանային բուժում: Հիվանդի հիմնական բուժման համար երեխան անցել է նաև բարոթերապիայի 5 սեանս: Առաջին իսկ սեանսից փոփոխությունը նկատելի է եղել. բարոթերապիայի հզոր, հակաայտուցային, ցավազրկող, թունազերծող ազդեցության շնորհիվ այտուցն աստիճանաբար իջել է, ցավը նվազել: Երեխան դուրս է գրվել համալսարանական կլինիկայից:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031