Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց «Սիլվայի գործով» հերթական նիստը: Պատճառն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Կորոնավիրուսը երկրորդ նախագահի մոտ ախտորոշվել է հուլիսի 14-ին:
Նույն գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ տեղեկացրեց, որ օգոստոսի 2-23-ը գտնվելու է արձակուրդում: Իսկ օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 16-ն արձակուրդ է մեկնում դատավոր Աննա Դանիբեկյանը։
Այս գործով հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 20-ին։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ