«Ազատություն». Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ այսօրվանից մեկնարկում է 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբնակեցումը։
Ադրբեջանի նախագահի Զանգիլանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևի խոսքով՝ այսօրվանից Զանգիլանի շրջանի Աղալի գյուղում բնակություն է հաստատում 41 ընտանիք՝ 201 անձ։ «Մյուս ընտանիքները կվերադառնան առաջիկա 5 օրերի ընթացքում», – նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Հաջիևի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ այդ գյուղում վերաբնակվելու ցանկություն է հայտնել 1357 մարդ։
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: