Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի համար. Նեդ Փրայս

Հուլիս 19,2022 14:01

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հուլիսի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչների ուղիղ շփումները:

«Մենք ողջունել ենք ներկայացուցիչների հանդիպումը։ Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի հասնելու համար, և մենք կշարունակենք աջակցել դրան, ինչով կարող ենք»,- ասել է Փրայսը:

Նրա խոսքով՝ իրենք մշտապես ասել են, որ պատրաստ են և շարունակում ենք պատրաստ մնալ՝ աշխատել երկկողմ և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն։

Փրայսը նաև հիշեցրել է, որ պետքարտուղար Բլինկենը վերջին շաբաթներին հնարավորություն է ունեցել շփվելու ԱԳ նախարարությունների իր գործընկերների հետ․ «Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը, այս շենքում գտնվող մյուսները, նույնպես հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով շփվել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031