Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի վարձակալության առաջին ամսվա վճար և հաջորդ ամսվա կանխավճար է պահանջել, փոխանցված 320.000 դրամ գումարը՝ հափշտակել

Հուլիս 19,2022 12:28

Հուլիսի 18-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Դ.-ից (ծնված 1981թ.) դիմում է ստացվել այն մասին, որ ս.թ հուլիսի 11-ին «Facebook» սոցիալական ցանցում հանդիպել է Երևան քաղաքում տրվող բնակարանի վարձակալության հայտարարության, որտեղ նշված էր 093 32-20-78 կոնտակտային հեռախոսահամարը։

Նշված հեռախոսահամարի հետ կապ է հաստատել «Viber» հավելվածի և հեռախոսազանգի միջոցով, որի ընթացքում բնակարանը իբր վարձակալությամբ հանձնող անձը ներկայացել է Արման անունով և հուլիսի 11-ից հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել բնակարանի վարձակալության բանավոր պայմանավորվածություն:

Նշված անձը Ա.Դ.-ից որպես առաջին ամսվա վճար և հաջորդ ամսվա համար կանխավճար պահանջել է տերմինալի միջոցով ընդհանուր 320.000 դրամ գումար փոխանցել իր կողմից նշված 4318290000164729 բանկային քարտի հաշվին։

Նշված եղանակով հուլիսի 12-ին և 14-ին ընդհանուր 320.000 ՀՀ դրամ գումարը փոխանցելուց հետո այն հափշտակվել է, ինչի արդյունքում Ա.Դ.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:

Սոցցանցերի միջոցով խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորության զոհ չդառնալու և նյութական վնասներ չկրելու համար, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում տեղեկացնել քաղաքացիներին.

Ցուցաբերել զգոնություն, քանի որ վերջին շրջանում նորից ավելացել են համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարվող խարդախության դեպքերը:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031