Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ եղանակային կանխատեսումների՝ հրդեհավտանգ իրավիճակը դեռ կպահպանվի»

Հուլիս 19,2022 11:58

Ըստ եղանակային կանխատեսումների՝ հրդեհավտանգ իրավիճակը դեռ կպահպանվի։

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։

✅ Բնակչությանը խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

✅Օգտագործել սովորականից շատ հեղուկներ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է:

✅Հնարավորության սահմաններում, դրսում չմնալ, պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով ամառային գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ։

✅Ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից։

✅Չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենայում, ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը։

ՆԳ նախարարությունը հորդորում է հետևել կանոններին և խուսափել արտակարգ պատահարներից։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031