Սևանա լիճը, որը մեծությամբ Հայկական լեռնաշխարհում՝ երրորդ, իսկ Կովկասում՝ ամենամեծ լիճն է եւ Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը, դարձյալ սկսել է կանաչել: Լճի մակարդակը կրկին սկսել է իջնել:
Զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի հետ։
«Այս տարի ծաղկումը մի փոքր ուշացավ։ Նախանցած տարի՝ ամենաուժեղ ծաղկման ժամանակ, հունիս ամսից սկսեց ծաղկումը։
Այս տարի ավելի ուշացած տեղի ունեցավ ծաղկումը եւ նույն տիպի ջրիմուռներով է: Դրանք կապտականաչ ջրիմուռներն են, անաբենան է, ակվա տեսակն է, որոնք տոքսիկ նյութեր են արտադրում։ Իհարկե, որ ասենք՝ մահացու է, նման բան չկա, բայց ալերգիկ ռեակցիաներ, նյարդային համակարգի վրա ազդեցություն… ամեն դեպքում՝ ցանկալի չէ, որ լողալու պրոցեսում ջուր ընկնի բերանի խոռոչը։ Առողջապահական տեսակետից էլ ցանկալի չէ, որ այս ծաղկման շրջանում մարդիկ լողան»,- ասաց Էվելինա Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով, ծաղկման շրջանը կարող է տեւել մի քանի օր, ջուրը մաքրվելուց հետո նոր կարելի է լողալ։
Նարինե ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: