Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լիճը ոչ միայն կանաչել է, այլեւ տհաճ հոտ է գալիս․ «Ժողովուրդ»

Հուլիս 19,2022 09:30

Սեւանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլեւ լիճը կանաչել է: Կապուտակ Սեւանի կանաչելու վերաբերյալ ահազանգերով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է Սեւանա լճի տարբեր ափամերձ հատվածներում։

Տեղի շատ բնակիչների պատմելով՝ ոչ միայն լիճը կանաչել է, այլեւ տհաճ հոտ է գալիս: Սա ունի բացատրություն. կապտականաչ ջրիմուռներն ակտիվացել են լճում: Մասնագետների խոսքով՝ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին՝ ամռանը, լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը: Այն, ի դեպ, համարվում է տոքսիկ: Բացի այս, պարզվում է՝ լճի մակարդակն է իջել. ըստ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Սեւանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով եւ կազմել 1900.69 մետր։

Այստեղ տեղին է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները. 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի, բայց, արի ու տես, այդ ցուցանիշը չի գրանցվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031