Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից Եվրոպա նավթի և գազի արտահանումն անուղղակիորեն ազդում է Եվրոպայում Ռուսաստանի դիրքերի վրա

Հուլիս 19,2022 09:23

«Ամերիկայի ձայն»․ Orbis ամսագրի խմբագիր վերլուծաբան Նիկոլայ Գվոզդևի կարծիքով՝ Ադրբեջանից Եվրոպա նավթի և գազի արտահանումն անուղղակիորեն ազդում է Եվրոպայում Ռուսաստանի դիրքերի վրա, քանի որ Կրեմլը փորձում է նվազեցնել իր մատակարարումները՝ ԵՄ վրա ճնշում գործադրելու համար, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, փրկօղակի դեր է ստանձնում ԵՄ համար։ Բայց պետք է խոսել հարավային միջանցքի մասին ավելի լայն իմաստով, գտնում է վերլուծաբանը: Ըստ նրա՝ հեռանկարն այն է, որ ողջ հարավային միջանցքը կարող է կարևոր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ՌԴ-ի համար՝ որպես հետագայում նոր արտահանման շուկաներ մուտք գործելու միջոց։

Իր հերթին ստամբուլաբնակ էներգետիկ վերլուծաբան Դեյվիդ Օբըրնը Eurasianet պարբերականում հրապարակած իր հոդվածում վստահ չէ, որ Բաքուն կարող է կրկնապատկել էներգակիրների փոխադրումը Եվրոպա: Ըստ նրա՝ Ադրբեջանն ունի արտադրության ավելացման սահմանափակ հնարավորություններ, ինչպես նաև սեփական գազի պահանջարկը բավարարելու կարիք:

Օբըրնը հիշեցնում է, որ անցած տարվա վերջին ներքին դեֆիցիտը վերացնելու համար, Բաքուն համաձայնագիր էր կնքել Իրան հետ՝ գազ ներկրելու վերաբերյալ: Բացի այդ, ըստ Օբըրնի, Ադրբեջանի խոշորագույն գազի հանքավայր՝ «Շահ Դենիզ»-ի օպերատոր BP ընկերությունը հայտարարել էր, որ հանքավայրը չի կարող մատակարարել ողջ գազը՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումը կրկնապատկելու համար: Նրա կարծիքով՝ ադրբեջանական մյուս փոքր հանքավայրերը չունեն բավարար քանակությամբ գազ արտահանելու հնարավորություն:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ/«Ամերիկայի ձայն»

Հոդվածը պատրաստվել է ռուսական ծառայության լրագրող Եվգենի Կոմարովի ու Reuters գործակալության նյութերի հիման վրա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031