Մայիսի 9-ին, ՀՀ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն, որի քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Բելառուսի Հանրապետության իրավապահների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել եւ մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լեւոն Ա․-ն:
Վերջինս 2021 թվականի օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) եւ մի շարք այլ հոդվածների մեղադրանքով: Լեւոն Ա.-ի խափանման միջոցն ընտրվել է կալանքը:
Տարածված լուրերի համաձայն, ձերբակալվածը 27-ամյա Դիանա Դարբինյանի ենթադրյալ սպանություն կատարողն է:
Ինչպես տեղեկացրել էինք, 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 01։30-ի սահմաններում, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետեւանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը: Աղջիկը Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրն էր:
Կարդացեք նաև
Դեպքից հետո, երկար ժամանակ էր իրավապահները փնտրում էին ենթադրյալ սպանություն կատարողին: