Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քննիչը չկարողացավ հիմնավորել, թե ինչու պետք է Միկա Բադալյանը շարունակի մնալ անազատության մեջ»

Հուլիս 18,2022 21:21

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց բլոգեր, «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանի կալանքի ժամկետի երկարեցման վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի ավելի ուշ։ Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Միկա Բադալյանը,  չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022թ․-ին իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։

Միկա Բադալյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քննիչը որեւէ կերպ չի կարողացել հիմնավորել, թե ինչու պետք է Միկա Բադալյանը շարունակի մնալ անազատության մեջ․ «Տվեց ձեւակերպում, թե ավելի մեղմ տեսակի խափանման միջոցը չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը։ Մենք հիմնավորեցինք, որ դա մերկապարանոց հայտարարություն է։ 2022թ․ ապրիլին Բադալյանի հանդեպ ստորագրությամբ չհեռանալու վերաբերյալ որոշում կայացվեց, եւ նա մեկ ամսից ավելի ազատության մեջ էր, այդ ընթացքում դրսեւորել էր պատշաճ վարք, չէր խոչընդոտել քննությանը։ Այսօր էլ քննիչը չկարողացավ պատասխան տալ, որովհետեւ փորձը ցույց էր տվել, որ մենք ճիշտ ենք»։

Բացի այդ, ինչպես Էրիկ Ալեքսանյանը շեշտեց, Միկա Բադալյանին առաջադրված մեղադրանքն այլեւս չկա հուլիսի մեկից ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում, եւ սա իրավական խայտառակություն է․ «Ուժը կորցրած օրենքի հիման վրա չի կարող շարունակվել քրեական հետապնդումը, անձը չի կարող գտնվել անազատության մեջ։ Քննիչն այս հարցին եւս ողջամիտ պատասխան չտվեց։ Սա անընդունելի կլինի անգամ իրավաբանության 4-րդ կուրսի ուսանողների համար»։

Հիշեցնենք՝ Միկա Բադալյանի պաշտպանական խումբն ավելի վաղ հայտարարել էր, որ քննիչի գործողություններն ապօրինի են, եւ Բադալյանը պետք է կալանքից ազատ արձակվի մի քանի պատճառներով։

Ավելի ուշ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20 օր ժամկետով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031