Ռուսաստանը բավարար ուժեր և ռեսուրսներ ունի՝ պաշտպանելու իր դաշնակիցներին դժվար պահին: Այս մասին ասել է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում լրագրողների հետ զրույցում:
Նարիշկինը համոզմունք է հայտնել, որ ԱՊՀ տարածությունում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիքներ են:
«Ինտեգրացիոն պաշտպանական գործիքները լավ երաշխիք են կայունության և անվտանգության համար: Բացի այդ, ՌԴ-ն բավարար ուժեր և ռեսուրսներ ունի՝ դժվար պահին իր դաշնակիցներին և բարեկամներին պաշտպանելու համար»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ