Ի՞նչ է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ու ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ Տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց Նարիշկինը` նշելով, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։ «Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասաց Նարիշկինը։
Երկու երկրների համագործակցությունը, նրա խոսքով, դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։ Այս խորհրդատվությունները, ըստ նրա, շարունակվելու են։ Կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Նարիշկինն ընդգծեց` երկու երկրների փոխգործակցության մակարդակը վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: