Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը

Հուլիս 18,2022 19:00

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց 19-րդ տարեշրջանը: Փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ծիրանառատ կինոտոնը յոթ օր շարունակ նոր շունչ ու թարմություն հաղորդեց քաղաքամայր Երևանի մշակութային կյանքին: Ֆիլմերի ընտրանին հարուստ էր, դրանք դիտելու շտապող կինոսերների պակաս էլ չկար:

Ի դեպ, փառատոնի պատմության ընթացքում առաջին անգամ մշակութային այս կարևոր իրադարձության գլխավոր հովանավորությունը ստանձնեց Երևանի քաղաքապետարանը: Քաղաքային իշխանություններն այսուհետ ևս կանգնած են լինելու Երևանի մշակութային միջավայրն ու կյանքը հարստացնող ծրագրերի և նախաձեռնությունների կողքին:

Փառատոնն այս տարի մրցութային 3 ծրագիր ուներ։ Ընդգրկված էին հեղինակային կինոյի 100-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի և միջազգային այլ փառատոներին ներկայացված ժապավեններ: Ժյուրիի աշխատանքը որքան բարդ, նույնքան էլ պատասխանատու էր: Բեմում մրցանակակիրներն են:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա ծրագրով հատուկ անդրադարձ կար Արցախյան 44-օրյա պատերազմին. փառատոնային շաբաթվա ընթացքում ներկայացվեց տարբեր երկրների կողմից նկարահանված 5 ֆիլմ: Հենց դրանցից մեկով՝ Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությամբ էլ փակվեց կինոփառատոնը:

Կից՝ տեսանյութը՝ այստեղ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031