Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցության նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում. հայտարարություն

Հուլիս 18,2022 17:50

Պահպանողական կուսակցությունն ի գիտություն է ընդունում Միքայել Հայրապետյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու և կուսակցությունից դուրս գալու դիմումը, շնորհակալություն հայտնում երկարամյա գործունեության համար և հաջողություն մաղթում նրան։ ՊԿ նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում, որտեղ նաև հաշվետու զեկույցով հանգամանալից անդրադարձ կկատարվի նախկին նախագահի գործունեությանը։

ՊԿ-ն հայտարարում է, որ վերահաստատում է իր նվիրվածությունը պահպանողական սկզբունքներին և արժեքներին, անկախությանն ու ժողովրդավարությանը, ջանք է գործադրելու կուսակցության հեղինակությունը բարձրացնելու, գործուն անդամներով համալրվելու, ազգայնական և ժողովրդավարական ուժերի հետ գործակցության, համապետական և ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնելու ուղղությամբ։

ՊԿ քարտուղար, ՊԿ նախագահի ժ/պ Թաթուլ Մկրտչյան
Պահպանողական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031