Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու ԵՄ-ը ստորագրել են էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր

Հուլիս 18,2022 17:38

Ադրբեջանը և Եվրամիությունը ստորագրել են էներգետիկի ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Դուք հուսալի գործընկեր եք ոչ միայն մեր էներգետիկ անվտանգության, այլ «կանաչ էներգիայի համար: Ստորագրված փաստաթուղթն էլ ավելի կամրապնդի մեր գործակցությունն էներգետիկ ոլորտում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ ըստ պայմանագրի` նախ կկրկնապատկվեն Ադրբեջանից գազի մատակարարումները, և հաջորդ տարի արդեն իրենք կստանան մինչև 12 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ առաջիկա տարիներին այդ թիվը կհասցնեն 20 մլրդ-ի:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաև ասել է, որ իրենց համար Ռուսաստանը հուսալի գործընկեր չէր անգամ նախքան Ուկրաինայի պատերազմը:

«Ուստի ԵՄ-ը կենտրոնացավ Ռուսաստանից բացի` այլ լրացուցիչ աղբյուրներ գտնելու վրա, սկսեց աշխատել առավել հուսալի գործընկերների հետ: Ես ուրախ եմ, որ Ադրբեջանն այն գործընկերների թվում է, ում մենք վստահում ենք: Դուք մեզ համար շատ կարևոր էներգետիկ գործընկեր եք և միշտ եղել եք հուսալի գործընկեր»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031