Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննարկվել են բուսաբանական այգու տարածքում՝ արցախյան պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները

Հուլիս 18,2022 15:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում՝ արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները:

Վարչապետին են ներկայացվել «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման: Նշվել է, որ նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի և հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային ուղիներ, աստիճանավոր կասկադ, իսկ գագաթնակետը լինելու է հայրենիքի համար նահատակված հերոսների կյանքը խորհրդանշող հատվածը: Կառուցվելու է ոռոգման ամբողջովին նոր համակարգ, որը սպասարկելու է ողջ Բուսաբանական այգու կարիքները:

Խորհրդակցությանը քննարկվել են նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքային լուծումներին, շարժման երթուղիների կազմակերպմանը և հասանելիությանը, միջավայրի կահավորմանը, ծառապատման խտությանն ու կենսաբազմազանությանը և այլ թեմաների: Ներկայացվել են մի շարք առաջարկներ ու դիտարկումներ: Քննարկման առարկա է եղել նաև Բուսաբանական այգու բարեկարգման խնդիրը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարն առաջարկել է սկսել «Կյանքի պուրակի» կառուցապատման աշխատանքները և զուգահեռ մշակել Բուսաբանական այգու զարգացման ծրագիրը՝ որպես միմյանց փոխլրացնող ու շարունակող նախագծեր:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Կենաց պուրակի» նպատակը կյանքի գնահատումն է, արցախյան բոլոր պատերազմների նահատակների ներկայության խորհրդանշումը, և ճարտարապետական լուծումներն ամբողջությամբ պետք է բխեն հենց այս տրամաբանությունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բուն պուրակի տարածքում առևտրային որևէ գործունեություն պետք է բացառվի:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սկսել աշխատանքները՝ ի գիտություն ընդունելով քննարկված առաջարկներն ու գաղափարները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031