Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումները պետք է տրվեն ամենակարճ ժամկետներում». հանդիպում՝ դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում առաջացած խնդիրների լուծման թեմայով

Հուլիս 18,2022 15:04

Հուլիսի 15-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ դրամի արժևորման արդյունքում ոլորտում առաջացած խնդիրների լուծման թեմայով։

ԱՏՁՄ-ն դիմել էր ՀՀ վարչապետին՝ ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելու և դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում տեղի ունեցող իրավիճակի մասին քննարկում հրավիրելու, որի թեման դրամի արժևորման արդյունքում ոլորտի ընկերությունների կրած և սպասվող վնասներն են։

Նամակի արդյունքում հուլիսի 15-ին հրավիրված ընդլայնված քննարկմանը մասնակցեցին Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները։

Մասնակիցներին ներկայացվեց ԱՏՁՄ կողմից մշակված կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում լուծումների արտահանմամբ զբաղվող ընկերություններին, որոնք դրամի արժևորման արդյունքում մեծ վնասներ են կրում։

Քննարկվեցին նաև ֆինանսական շուկայի կանխատեսելիության բարձրացման հարցեր, մասնավորապես բանկերի կողմից որոշակի գործիքների կիրառման հարցը։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նման գործիքներն առավել հասանելի կդարձվեն, ինչպես նաև կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ դրանց կիրառումը խթանելու համար։

Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ պաշտոնապես ներկայացված նախագիծը պետական մարմինների կողմից կքննարկվի, կհաստակեցվեն պետական աջակցության եղանակներն ու շահառուները։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը գտնում է, որ լուծումները պետք է տրվեն ամենակարճ ժամկետներում, քանի որ ոլորտի կորուստները ավելանում են օրեցօր, և ստեղծվել է անելանելի իրավիճակ բազմաթիվ ընկերությունների համար։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031