Խորվաթիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ15 առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Գագիկ Ղազարյանը՝ 44 կգ քաշային կարգ, Հայկ Ավանեսյանը՝ 57 կգ եւ Սահակ Հովհաննիսյանը՝ 75 կգ, եզրափակչում ոսկե մեդալի համար գոտեմարտելու են ուկրաինացի եւ վրացի մրցակիցների հետ:
38 կգ քաշային Արմեն Պապիկյանը եւ 48 կգ՝ Տիգրան Ըխտոյանը կպայքարեն բրոնզի համար, իսկ 62 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը եւ 85 կգ՝ Անդրանիկ Ջաղեթյանը առայժմ սփոփիչ գոտեմարտեր պիտի անցկացնեն:
Այսօր տրվել է հունահռոմեական ըմբիշների առաջնության մեկնարկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ