Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերը մրցանակների արժանացան

Հուլիս 18,2022 14:34

«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին «Գագարին Նախագծին» Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, որտեղ տեղի ունեցավ փառատոնի պատվավոր հյուրերի մրցանակների պաշտոնական հանձնումը:

Մասնավորապես, կինոռեժիսոր Մարինա Ռազբեժկինան և DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին արժանացան «Վարպետ մրցանակների»։ Միջոցառմանը գործարար, ռեժիսոր Արսեն Աղաջանյանին շնորհվեց «Մանթաշյանց ասպետ» շքանշանը։
Ծաղկունք գյուղի յուրահատուկ պատմական միջավայրում ներկաները հնարավորություն ունեին վայելելու նաև փառատոնի այս տարվա ժյուրիի նախագահ, Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ իր գյուղի մասին ֆիլմը։ Ինչպես նաև, հյուրերը ծանոթացան Գագարին Նախագծին, որի նպատակն է՝ ձեւավորել կայուն զարգացող եւ նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականությանն ու երջանկությանը։



Այն ներառում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերը: Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի եւ համաներդրողների ներուժը՝ նախագիծը ուրվագծում է համայնքային զարգացման համապարփակ երկարաժամկետ այն կայուն մոդելը, որը լավագույնս կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսեւորմանը։

Նախագիծը նախաձեռնվել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի կողմից:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031