Հուլիսի 17-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ուղղությունների, ինչպես նաև ընթացիկ տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Բայրամովը Դոնֆրիդին է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, այդ թվում հաղորդակցությունների բացման, սահմանազատման և ապագայում խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին:
Դոնֆրիդը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը Թբիլիսիում և ընդգծել է ուղիղ շփումների շարունակության կարևորությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ